Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Աղավնիճ կնճռոտ - Вербена морщинистая - Verbena Venoza

Աղավնիճ կնճռոտ - Вербена морщинистая - Verbena Venoza

Աղավնիճները, որոնք պատկանում են աղավնիճազգիների ընտանիքին, բազմամյա սողացող բույսեր են, սակայն մշակվում են որպես միամյաներ: Կնճռոտ ընձյուղները ուղղաձիգ են` մինչև 30 սմ բարձրությամբ: Հունիսից մինչև հոկտեմբեր ամիսները առատորեն ծաղկում է կապտամանուշակագույն, թեթևակի բուրումնավետ, հովանոցանման գեղեցիկ ծաղիկներով: Աղավնիճների բազմաթիվ տեսակներից ամենահարմարն է ծաղկային ձևավորումների համար: Առաջացել է Հարավային Ամերիկայում, լայնորեն տարածված է  Պերուում և Բրազիլիայում: 

 

Մեր պայմաններում  աղավնիճի սերմերը ցանում են մարտի սկզբներին` ջերմատանը: Ծիլերը երևում են 14-20 օր հետո: Երբ արդեն կազմավորվում են սերմնաբույսերի երկու իսկական տերևները, դրանք վերատնկում են ծաղկամաններում կամ տորֆահումուսային թաղարներում և պահում ջերմոցներում: Մայիսի սկզբներին բույսերը թաղարներով տնկում են բաց գրունտում` մեկը մյուսից 30-40 սմ հեռավորության վրա: Կարելի է բազմացնել նաև հուլիսին`մթերված ցողունային կտրոններով, որոնք  արմատակալեցնում են ջերմատանը, ապակու տակ, 5-100 ջերմաստիճանի պայմաններում:

 

Աղավնիճ կնճռոտ - Вербена морщинистая - Verbena Venoza Աղավնիճ կնճռոտ - Вербена морщинистая - Verbena Venoza

Աղավնիճ կնճռոտ - Вербена морщинистая - Verbena Venoza

 

 

Աղավնիճը լավ է աճում բաց, արևոտ վայրերում: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն գերադասում է խոնավ, պարարտացրած հողերը: Ջերմասեր է և շոգեդիմացկուն: Բավականին լավ է դիմանում քաղաքների յուրահատուկ պայմաններին: Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել ծաղկային բոլոր տիպի ձևավորումներում:  

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ